7 ամսվա ընթացքում արտերկրից Հայաստան է փոխանցվել 772,4 մլն դոլար

7 ամսվա ընթացքում արտերկրից Հայաստան է փոխանցվել 772,4 մլն դոլար

PanARMENIAN.Net - 2011-ի հունվար-հուլիսին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցվել է 772,4 մլն դոլար: Ինչպես հաղորդվում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամյա տեղեկատուում, այդ ցուցանիշը 2010-ի նույն շրջանի համեմատ ավելացել է 25 տոկոսով կամ 154,4 մլն դոլարով: Բացի դրանից, հաշվետու շրջանում Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալն ավելացել է 18,4 տոկսով` կազմելով 141,2 մլն դոլար 2010-ի հունվար-հուլիսի 119,2 մլն դոլարի համեմատ:

Հունվար-հուլիսին փոխանցումների մաքուր հոսքն ավելացել է 26.5 տոկոսով և կազմել 631,2 մլն դոլար 2010-ի նույն շրջանի 498,8 մլն դոլարի փոխարեն: Միաժամանակ փոխանցումների ամենամեծ մաքուր հոսքը 2011-ի առաջին 7 ամսում անցյալ տարվա նման եղել է Ռուսաստանից` 557,8 մլն դոլար, այնուհետև ԱՄՆ-ից` 23,6 մլն դոլար և Ղազախստանից` 10,1 մլն դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---