Երևանի հիվանդանոցներից մեկում սխալ ներարկումից 4-ամյա երեխա է մահացել

Երևանի հիվանդանոցներից մեկում սխալ ներարկումից 4-ամյա երեխա է մահացել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ոստիկանության հոսպիտալում սխալ ներարկման հետևանքով 4-ամյա երեխա է մահացել: Հոսպտալից այս տեղեկությունը հաստատել են «Հայկական ժամանակ» թերթին, նշելով, որ մահացածը Վալերի Սրչիլի Սեյրանյանն է:

Ոստիկանությունից հայտնել են, որ տեղի ունեցածի վերաբերյալ գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնությունը ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ: Երեկոյան տեղեկացանք, որ այս հոդվածով մեղադրանք է առաջադրվել հոսպիտալի բուժքույր Թամարա Եվդոկիմովային: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Նշենք, որ ոստիկանության հոսպիտալում բուժվում են միայն ոստիկանական համակարգի աշխատակիցները և նրանց հարազատները: Ըստ որոշ տեղեկությունների, մահացած 4-ամյա տղան հոսպիտալի աշխատակիցներից մեկի որդին էր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---