Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ «Ժառանգությունը» կմնա մայրուղու վրա»

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ «Ժառանգությունը» կմնա մայրուղու վրա»

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ կուսակցությունը ներկայացված կլինի նոր խորհրդարանում և ավելի շատ մանդատներ կունենա: Ինչպես հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում, շուտով «Ժառանգությունը», ինչպես մյուս կուսակցությունները, կսկսի նախընտրական քարոզարշավը: «Աշնանը մենք այցելություններ կկազմակերպենք տարածաշրջաններ, կհանդիպենք բնակչությանը»,-ասել է նա: Սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ մասնակցությունը ընտրություններին «մեր կյանքի գլխավոր նպատակն է»:

Անդրադառնալով նրան, թե ինչ տվեց կուսակցությանը խորհրդարանական նիստերի բոյկոտը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ինձ դա ոչինչ չտվեց, թե ինչ տվեց կուսակցությանը, չգիտեմ»: Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը նշել է, որ հայկական քաղաքական դաշտում պետք է լինի քաղաքական ուժ, որը հարց կբարձրացնի կոալիցիոն հուշագրի հակասահմանադրականության մասին, ինչն արեց կուսակցությունը «բոյկոտելով ՀՀ ԱԺ նիստերը»: «Ժողովրդի հետ շփման ընթացքում մենք հասկացանք, որ պետք է վերադառնալ խորհրդարան և մասնակցել նրա աշխատանքին, քանի որ մարդիկ պահանջներ ներկայացրեցին խմբակցության պատգամավորներին»,-ասել է նա՝ հավելելով, որ կուսակցության հետագա գործողությունները ցույց կտան, որ կուսակցությունը «կմնա մայրուղու վրա»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---