Կոմանդոս. Ադրբեջանը բլեֆի է դիմում՝ ասելով, թե պատրաստ է պատերազմի 17 սեպտեմբերի 2011 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը բլեֆի է դիմում՝ ասելով, թե պատրաստ է պատերազմի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի վետերան, Շուշիի ազատագրման գործողության հեղինակ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Ըստ նրա, որպեսզի երկիրը պատրաստ լինի պատերազմի, այն պետք է հիմնված լինի եռամիասնության վրա՝ հանրություն, բանակ, կառավարություն: Կոմանդոսը նշել է նաև, որ այդ տարրերից ոչ մեկը նորմալ չի գործում Ադրբեջանում: «Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի բնակչությունը միատարր չէ և չի ցանկանում ծառայել Իլհամ Ալիևի կլանին»,-ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը: Բացի այդ, Արկադի Տեր-Թադևոսյանը նշել է, որ Բաքուն պատրաստ չէ պատերազմի նաև այն պատճառով, որ պարտվել է ղարաբաղյան պատերազմում: «Ի տարբերություն ադրբեջանցիների, մեր բանակը հաղթանակած բանակն է, իսկ դա քիչ չէ»,-ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |