Հայաստանում Գերմանիայի դեսպանը գտնում է, որ Ղարաբաղի ճանաչման հարցն այսօր արդիական չէ![]() ![]() PanARMENIAN.Net - Գերմանիան լիովին սատարում է ԵԱՀԿ ՄԽ դիրքորոշմանը, այդ ձևաչափն ամենաընդունելին է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը: «Ղարաբաղյան խնդրի առկայությունը խոչընդոտում է տարածաշրջանային երկրների բնականոն զարգացմանը»,-ասել է նա: Նա նշել է, որ Գերմանիան սատարում է Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը և կոչ է անում աշխատել ազատ առևտրի իրականացման ուղղությամբ: «Տարածաշրջանի երկրներն ու ԵՄ-ն ձգտում են բարենպաստ պայմաններ հաստատել Հարավային Կովկասում, հատկապես, տնտեսության զարգացման համար»: Դեսպանն անդրադարձել է նաև եվրաինտեգրման գործընթացին ու ԵՄ հետ հարաբերություններին՝ նշելով, որ ղարաբաղյան հարցի լուծումը կազդի նաև տարածաշրջանի կայունացման վրա: «Ղարաբաղի ճանաչման հարցը ակտուալ չէ այսօրվա դրությամբ, քանի որ այն դյուրին լուծվող հարցերից չէ: Հարկավոր է վարել ինտեգրման ակտիվ գործընթաց, անկախ հակամարտության առկայությունից, ինչն էլ անում է ԵՄ-ն»: Ըստ Շմիդտի, հակամարտության կարգավորման հարցը մեծապես կախված է կողմերի բարի կամքից. «Շատերը օրինակ են բերում Կոսովոն, սակայն, Գերմանիան, այս դեպքում ընդունելի է համարում Մինսկի խմբի ձևաչափը»: Ավելին, դեսպանը ուշադրություն է դարձրել նրան, որ բանակցային գործընթացում հարկավոր է հավասար մոտեցում դրսևորել տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |