ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՆՈՐ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ, ՈՐԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՈՒՄ 1 մայիսի 2003 - 00:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է նոր Քրեական օրենսգիրքը, որը ապրիլի 18-ին ընդունել էր երկրի խորհրդարանը եւ որը նախատեսում է հանրապետությունում մահապատժի լիակատար վերացում: Նշենք, որ նոր ՔՕ-ի համաձայն, որպես պատժի բարձրագույն միջոց Հայաստանում կկիրառվի ցմահ բանտարկություն: Ռ.Քոչարյանը ստորագրել է նաեւ խորհրդարանի կողմից ընդունված «Նոր Քրեական օրենսգիրքը ուժի մեջ մտցնելու մասին» օրենքը, որի համաձայն մահապատժի վերացումը չի վերաբերվում այն անձանց, որնոնք ծանրագույն հանցագործություններ են կատարել մինչ նոր օրենսգրքի ընդունումը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |