Մինասյան. Երևանյան զորահանդեսը ցույց կտա, որ ռազմական հավասարությունը տարածաշրջանում վերականգնված է![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթը լուրջ ուղերձ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային հանրության համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, շքերթի ընթացքում ներկայացված ծանր տեխնիկան ցույց կտա հայկական բանակի հզորությունը: «Բացի դրանից, զորահանդեսի ընթացքում կցուցադրվեն հայկական արտադրության անօդաչու ինքնաթիռները: Բոլորին հայտնի է, որ Բաքուն հեռահար պատերազմի հույս ուներ, սակայն մեր տեխնիկայի դեպքում դա քիչ հավանական է: Սեպտեմբերի 21-ին երևանյան զորահանդեսը ցույց կտա, որ տարածաշրջանում ռազմավարական և ռազմական հավասարությունը վերականգնված է, և Ադրբեջանը կարող է հանգիստ քնել, քանի որ մոտ ապագայում տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումն անհնար կլինի»,- նշել է նա: Ինչպես խոստանում են ռազմաշքերթի կազմակերպիչները, սեպտեմբերի 21-ին Անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանում կայանալիք զորահանդեսի ժամանակ կցուցադրվեն «Կռունկ» հայկական արտադրության անօդաչու սարքերը: Բացի այդ, զորահանդեսին կմասնակցեն «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր, ինչպես նաև առանձին շարասյուներով ռուսական բանակի ու Արցախի ՊԲ զինծառայողներ: Զորահանդեսին կմասնակցեն նաև բանակում ծառայող հայ եկեղեցու սպասավորները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |