ՀՀ արդարադատության նախարար. Անկախությունը բալասան չէ, այլ կարևորագույն պայման է նպատակներին հասնելու համար![]() 21 սեպտեմբերի 2011 - 16:49 AMT PanARMENIAN.Net - «Անկախությունը դա մեծագույն ձեռքբերում է, որին հասավ մեր ժողովուրդը պայքարով ու զրկանքների գնով»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ըստ նախարարի, այն, առաջին հերթին, հնարավորություն տվեց ինքնուրույն տնօրինելու երկրի ճակատագիրը: 1991 թվականին մեր ժողովրդի գերակշռող մասը հավատով ու մեծ հույսերով իր ձայնը տվեց Հայաստանի անկախ հանրապետության օգտին: Գուցե այն ժամանակ այլ էին պատկերացումները, գուցե այն ժամանակ ավելի մեծ էին ակնկալիքները: Բայց պետք է ընդունել, որ անկախությունը բալասան չէ, որ անմիջապես պետք է մորմոքի բոլոր ցավերը: Անկախությունը կարևորագույն պայման է նպատակներին հասնելու համար, սակայն պահանջվում է պայքար, նվիրվածություն ու նաև համբերություն: «20 տարին մարդու կյանքում փոքր ժամկետ չէ, բայց պատմության համար 20 տարին մի ակնթարթ է: Անկախ պետականության վերականգնման այս 20 տարիները՝ ձեռքբերումներով ու բացթողումներով, ոգևորություններով ու ցավոք երբեմն նաև հիասթաթություններով, բազմաթիվ պատմաբանների ու հասարակագետերի ուսումնասիրությունների կարժանանան, բայց մի բան ակնհայտ է ու անվիճելի՝ հենց անկախության շնորհիվ Արցախում վերածնվեց ու կայացավ հայկական պետությունը , ու թերևս միայն այս հանգամանքը բավարար է` ժամանակաշրջանը պատմական կոչելու համար»,-ասել է նախարարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |