Երևանի կոնյակի գործարանի տնօրենը շնորհավորել է հայրենակիցներին Հայաստանի Անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ

Երևանի կոնյակի գործարանի տնօրենը շնորհավորել է հայրենակիցներին Հայաստանի Անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը գործարանի ողջ անձնակազմի և անձամբ իր անունից սրտանց շնորհավորել է բոլոր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյա հոբելյանի կապացությամբ:

«20 տարի առաջ հայ մարդու անկոտրում կամքը, տոկուն ոգին և արարման ցանկությունը դժվարին պահին կերտեցին երկրի վերածնունդը և ապահովեցին ստեղծարար անդորրը:

Անցած 20 տարիները բոլորիս համընդհանուր պատմությունն են, բայց և յուրաքանչյուրիս կողմից անձնապես վերապրած հիշողությունները: Հիշողություն, որտեղ տեղ են գտել հաղթանակի վերածված մարտահրավերներ, բազում նվաճումներ և բազմաթիվ ոլորտներում ձեռք բերած զարգացումներ: Որպես հայ երջանիկ եմ, որ անկախ Հայաստանը հանդիսացավ լուրջ ներդրումների կայուն երաշխիք, որպես Պեռնո Ռիկար միջազգային խմբի ներկայացուցիչ ուրախ եմ, որ այս ընկերության մուտքը Հայաստանի Հանրապետություն ազդարարեց տնտեսական համագործակցության նոր ձևաչափ: Որպես Երևանի կոնյակի գործարանի տնօրեն հպարտ եմ, որ ի նշանավորումն Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի Երևանի կոնյակի գործարանը թողարկեց խորհրդանշական «Հայաստան» կոնյակը, որը պատրաստվել է անկախության հռչակման տարեթվին մթերված խաղողի սպիրտերից:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս` մաղթելով նորանոր հաջողություններ»,-ասվում է Արա Գրիգորյանի ուղերձում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---