Հայաստանում Գերմանիայի դեսպանին «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալ է հանձնվել

Հայաստանում Գերմանիայի դեսպանին «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալ է հանձնվել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին` ՀՀ-ում ԳԴՀ ռազմական կցորդ, գնդապետ Բռունո Պաուլուսի պաշտոնավարման ավարտի և ռազմական կցորդի պաշտոնում գնդապետ Յոախիմ Յոզեֆ Վիլհելմ Բռունսի նշանակման կապակցությամբ:

Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Բռունո Պաուլուսին իր պաշտոնավարման ընթացքում հայ-գերմանական հարաբերություններում ունեցած մեծ ավանդի համար` նրան պարգևատրելով «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով:

Միաժամանակ շնորհավորելով գնդապետ Յոախիմ Յոզեֆ Վիլհելմ Բռունսին ՀՀ-ում ԳԴՀ ռազմական կցորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-գերմանական ռազմական համագործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-գերմանական ռազմական համագործակցությունը տարեցտարի զարգանում է` ընդգրկելով նոր ոլորտներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---