ՀԱԿ-ի հանրահավաքը` ՀՀԿ կուսակցատոմսերի կիլոգրամներ, քաղաքացիական անհնազանդություն և ընկերներին բերելու հանձնարարություն

ՀԱԿ-ի հանրահավաքը` ՀՀԿ կուսակցատոմսերի կիլոգրամներ, քաղաքացիական անհնազանդություն և ընկերներին բերելու հանձնարարություն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Երևանի Ազատության հրապարակում կայացավ Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Այսօրվա բողոքի ակցիան, ինչպես և նախորդը, բազմամարդ չէր. ՀՀ Ոստիկանության հաղորդագրության համաձայն, հանրահավաքին մոտ 5 հազար մարդ է մասնակցել: Հանրահավաքի մեկնարկը հայտարարված էր 18:30-ին, սակայն այն սկսվեց քսան րոպե ուշացմամբ, հանրահավաքը բացել է ընդդիմադիր, «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա կտրուկ քննադատության է ենթարկել իշխող վարչակարգին` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, և հայտնել, որ նրանք «ժողովրդի դատի առաջ են կանգնելու»: Նա հավելել է, որ ՀԱԿ-ը մինչև վերջ պայքարելու է օլիգարխիկ վարչակարգի դեմ, և «իրենց վճռականությունն անվարան է»:

Փաշինյանից հետո խոսքով հանդես է եկել 2008թ. մարտի 1-ին զոհվածներից մեկի` Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը: Նա անդրադարձել է մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին և մեղադրել իշխանություններին` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ իրադարձությունների մեղավորներին գտնելու և պատժելու ցանկության բացակայության մեջ:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին հավելել է. «Ես հասկանում եմ մարտի 1-ի էջը փակելու` որոշ մարդկանց ցանկությունը, չէ՞ որ այդ էջն ինքը նրանց կփակի քրեակատարողական հիմնարկներում»:

ՀՀԿ կուսակցատոմսերի կիլոգրամներ

Իսկ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հավաքվածներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մի քանի կուսակցատոմսեր: Նրա խոսքով, այն բանից հետո, երբ ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ միտինգային շարժումն ավելի ակտիվ է դառնում, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ժամանակն է, որպեսզի ՀՀԿ անդամները կիլոգրամներով հանձնեն իրենց կուսակցական տոմսերը: Ընդ որում, նա նշեց, որ հանուն այդ մարդկանց անվտանգության, նրանց անունները գաղտնի կպահվեն:

Եռակի «Այո'» քաղաքացիական անհնազանդությանը

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իր հերթին ժողովրդին կոչ է արել պատրաստվել քաղաքացիական անհնազանդության համազգային շքերթին: «Արդյո՞ք մենք պատրաստ ենք հանուն մեր նպատակների իրականացման պայքարել մինչև վերջ»,- հարց է տվել Զուրաբյանը ժողովրդին: Նրա այդ խոսքերն ուղեկցվում էին ամբոխի գոչյուններով` «ԱՅՈ', ԱՅՈ', ԱՅՈ'»:

Ընդդիմության մեկնած ձեռքը

«Մեր մեկնած ձեռքը մերժվեց իշխանությունների կողմից»,- հանրահավաքի ժամանակ հայտնել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և ժողովրդին կոչ արել ցույց տալ իրենց վերաբերմունքն իշխանությունների հանդեպ: Սարգսյանը հավելել է նաև, որ ճիշտ գործընթաց է սկսվել ժողովրդի հաղթանակին հասնելու համար, և այդ գործընթացը սկսվել է դեռևս նախորդ հանրահավաքի ժամանակ:

Ընդդիմության կողմնակիցների թույլ նյարդերն ու այրված լուսանկարները

Հերթական անգամ Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ներկաներից մեկը վատացել է, այս անգամ` երիտասարդ տղա: Հանրահավաքի ժամանակ հերթապահող բժիշկները նրան առաջին օգնություն են մատուցել: Նման միջադեպերը կրկնվում են ՀԱԿ-ի բոլոր վերջին հանրահավաքների ժամանակ: Հանրահավաքի ժամանակ նաև լուսանկարներ այրվեցին: Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ մի տարեց կին բարձրացավ բեմ և այրեց Սերժ Սարգսյանի լուսանկարը:

Ընդդիմության հանրահավաքներն ավելի հաճախ կկայանան

Ինչպես հայտնել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ը իշխանությունների դեմ պայքարի նոր փուլ է սկսում, քանի որ, նրա խոսքով, Սերժ Սարգսյանն ու նրա վարչակարգը միայն ճնշման լեզուն են հասկանում: Այդ կապակցությամբ նա նշել է, որ Կոնգրեսն ավելի հաճախակի և բազմամարդ միտինգային քաղաքականություն է սկսում և իշխանություններին նոր պահանջներ առաջադրում` հավելելով, որ հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 30-ին:

Ընդ որում, ՀԱԿ-ի մշտական պահանջներին` մինչև տարվա վերջ երկրում անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարել ՀԱԿ-ի առաջարկած զգալի փոփոխությունները, մոտակա երեք ամսում բացահայտել 2008թ. մարտի մեկի դեպքերև պատժել մեղավորներին, ազատ արձակել ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին և դադարեցնել ՀԱԿ-ի բոլոր յոթ ակտիվիստների քրեական գործերի վարույթները, վերացնել փողոցային առևտրի վրա դրված արգելքն ու դադարեցնել կրպակների ապամոնտաժումը, ավելացել է ևս մեկ պահանջ` դադարեցնել Երևանի քաղաքաշինական դեմքի այլանդակումը և մայրաքաղաքում բարձրահարկերի շինարարությունը: Ընդ որում, նա նշել է, որ ՀԱԿ-ը պատրաստ է իշխանությունների խելամիտ փոխզիջումային առաջարկներին:

ՀԱԿ-ի առաջնորդը նաև բոլոր ներկաներին կոչ է արել յուրաքանչյուրը հետը առնվազն հինգ մարդ բերի հաջորդ հանրահավաքին` վստահեցնելով ժողովրդին, որ հաջորդ հանրահավաքի ժամանակ ընդդիմության կողմնակիցները կտեսնեն «բեկումնային իրադարձությունների հավաստիացումը»:

9  23.09.11 - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---