Վրաստանի դեսպանին կանչել են Հայաստանի ԱԳՆ![]() 24 սեպտեմբերի 2011 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին կանչել են ՀՀ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չճանաչելու վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ հայտարարության առնչությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Վրաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, թե չի ճանաչում սեպտեմբերի 18-ին Ղարաբաղում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: «Վրաստանի ԱԳՆ-ն միանշանակ հաստատում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և նրա ինքնիշխանությունը և չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: Սեպտեմբերի 18-ին Արցախում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրությունները կայացել են 209 համայնքներում, քվեարկությանը մասնակցել է 54 658 ընտրողներ կամ ընտրողների 58,71 տոկոսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |