Վրաստանի դեսպանին կանչել են Հայաստանի ԱԳՆ

Վրաստանի դեսպանին կանչել են Հայաստանի ԱԳՆ

PanARMENIAN.Net - Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին կանչել են ՀՀ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չճանաչելու վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ հայտարարության առնչությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Վրաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, թե չի ճանաչում սեպտեմբերի 18-ին Ղարաբաղում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

«Վրաստանի ԱԳՆ-ն միանշանակ հաստատում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և նրա ինքնիշխանությունը և չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 18-ին Արցախում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրությունները կայացել են 209 համայնքներում, քվեարկությանը մասնակցել է 54 658 ընտրողներ կամ ընտրողների 58,71 տոկոսը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---