Թուրքիան կոչ է արել Բաքվին հանդես գալ Իսրայելի դեմ

Թուրքիան կոչ է արել Բաքվին հանդես գալ Իսրայելի դեմ

PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները կոչ են արել պաշտոնական Բաքվին հանդես գալ Իսրայելի դեմ` աջակցելով Թուրքիայի դիրքորոշմանը:

Ինչպես հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քիլիջը այդ առիթով հայտարարել է, որ Բաքուն պետք է ուշադրություն դարձնի Թուրքիայի տարածքով նավթի մատակարարման ընթացքում խնդիրների առաջացման հնարավորությունը` նկատի ունենալով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը: «Հաշվի առնելով Բաքվից Թուրքիա նավթի մատակարարման հետ կապված խնդիրների առաջացումը` ադրբեջանական իշխանությունները պետք է աջակցեն թուրքական կողմին Իսրայելի հետ հարաբերություններում»,- հայտարարել է Թուրքիայի դեսպանը:

Վերոհիշյալ նավթատարի միջոցով դեպի Իսրայել առաքվող նավթը կազմում է Իսրայել ներկրվող նավթի 10-20 տոկոսը:

Իսրայելը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, և 2010-ին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 2 մլրդ դոլար, ինչը երկու անգամ ավելի է Բաքվի և Անկարայի միջև ապրանքաշրջանառությունից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---