ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԻՑ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԸ

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանն, ապա պետք է կտրականապես հրաժարվի ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից: Այդ մասին Բաքվի «Զերկալո» թերթին է հայտարարել Իտալիայից Եվրախորհրդարանի անդամ Դեմետրիո Վոլչիչը: «Եթե որեւէ մեկը հայտարարում է, թե չի կարող խաղաղ ճանապարհով լուծել ինչ-որ հակամարտություն, ապա նա զուրկ է տրամաբանությունից եւ չի կիսում Եվրամիության փիլիսոփայությունը: Դա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին»,- ընդգծել է նա: Վոլչիչի խոսքերով, նույնիսկ Եվրոպայի նոր պատմությանը հայտնի են բազմաթիվ, հարյուր անգամ ավելի արյունալի հակամարտություններ, որոնցից, թվում էր, ելք չկա: Սակայն ամեն անգամ, վերջնական արդյունքում, եվրոպացիները գտել են փոխզիջում` հրաժարվելով միանշանակ գնահատականներից եւ լուծումներից: Անդրադառնալով Եվրամիությանն Ադրբեջանի անդամակցության հեռանկարներին` խորհրդարանականը հարկ է համարել նշել, որ ԵՄ-ին անդամակցելու անհրաժեշտ պայման է հանդիսանում սահմանակից եւ այլ պետությունների հետ ռազմական հակամարտությունների բացակայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---