«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ն կնպաստի գյուղացիական տնտեսությունների կոոպերացիային

PanARMENIAN.Net - 2011թ. սեպտեմբերի 29-ին «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի գրասենյակում տեղի կունենա «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ի և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի միջև գյուղացիական տնտեսություններին ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրման ծրագրերի իրականացման նպատակով փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Նշված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, որպես առաջին նախաձեռնություն, իրականացվելու է «Համագործակցություն գյուղացիական կոոպերատիվներին ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով» ծրագիրը, որի նպատակն է ցածր տոկոսադրուքով միկրո-ֆինանսական վարկերի տրամադրման միջոցով խրախուսել գյուղացիական տնտեսությունների կոոպերացիան:

Այս ծրագրին իր աջակցությունն է տրամադրել Բաց հասարակության ինստիտուտի Օժանդակության հիմնադրամ Հայաստանի մասնաճյուղը, որի շնորհիվ հնարավոր դարձավ Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում ավելի քան քսան գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվների անդամ մոտ վեց հարյուր գյուացիական տնտեսություններին տրամադրել 11% տոկոսադրույքով միկրո-ֆինանսական վարկեր, որից 2%-ը ուղղվելու է այդ համայնքներում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջոցով համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը:

Հանդիսավոր արարողությանը հրավիրված են ՀՀ Ազգային ժողովի Գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներ, ՀՀ կառավարության և Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ Կենտրոնական բանկի բարձրաստիճան աշխատակիցներ, ՀՀ Հանրային խորհրդի անդամներ և գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---