Հմայակ Հովհաննիսյան. Իշխանական վերադասավորումները ՌԴ-ում կստիպեն Սերժ Սարգսյանին հստակեցնել քաղաքական կուրսը![]() 28 սեպտեմբերի 2011 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Գործունեությունն ակտիվացնելու Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փորձերը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև իշխանության համար հնարավոր պայքարում կարող են չհաջողվել: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ՀԱԿ-ը կարող է նույն վիճակում հայտնվել, ինչ Ռուսաստանի ազատականները, որոնք ակտիվացել էին Պուտինի ու Մեդվեդևի միջև իշխանության համար պայքարում: Ըստ նրա, եթե քաղաքական հեռանկարում ՀԱԿ ունի այնպիսի սցենար, որը թույլ կտա բարձրացնել նրա դերը երկրի քաղաքական կյանքում, ապա դա անհաջող գաղափար է: Նա նշել է, որ իշխանական վերադասավորումները ՌԴ-ում կստիպեն Սերժ Սարգսյանին հստակեցնել իր քաղաքական կուրսը: «Այսօր Հայաստանում երկու քաղաքական կուրս կա՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, այլ քաղաքական ուղղություններ չկան»,-ասել է նա: Ըստ նրա, դրանց առկայությունը կապված է Ղարաբաղի հարցի հետ: Ըստ նրա, եթե Սերժ Սարգսյանը ընտրի Լևոն Տեր-Պետրոսյանի կուրսը Ղարաբաղի հարցում, Քոչարյանը կդառնա երկրի հիմնական ընդդիմությունը: Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը չհամաձայնվեց Հովհաննիսյանի հետ՝ նշելով, որ նախագահի քաղաքական կուրսը հստակեցնելու անհրաժեշտութուն չկա, այն միանգամայն հստակ է: Անդրադառնալով իշխանափոխությանը Ռուսաստանում 2013թ. ընտրություններում՝ Սահակյանն ասել է, որ Հայաստանում ժողովուրդն է ընտրում իշխանություններին, «ինքը ժողովուրդն էլ կորոշի, թե ով է լինելու հաջորդ նախագահը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |