Հոգևորականները ընդգծել են աղանդներից տուժածների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը

Հոգևորականները ընդգծել են աղանդներից տուժածների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 27-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի թեմակալ առաջնորդների ժողով:

Մայր Աթոռից հայտնում են, որ ժողովին քննության են առնվել եկեղեցու առաջ ծառացած ժամանակակից մարտահրավերներ, թեմական կյանքին առնչվող վարչական, կարգապահական խնդիրներ: Քննարկումների ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել թեմերում եկեղեցականների հովվական ծառայությանը: Կարևորվել է, որ հոգևոր հովիվներն առավել ուշադրություն դարձնեն քարոզչական գործունեությանը, հովիվ և համայնք, հովիվ և ընտանիք հարաբերությունների սերտացմանը:

Մտահոգություն հայտնելով Հայաստանում կրոնական տարբեր կազմակերպությունների և աղանդավորական հոսանքների քայքայիչ գործունեության հետևանքով հասարակական կյանքում տեղ գտնող երևույթների առիթով` ժողովականները ընդգծել են տուժած ընտանիքների և անհատների հետ առավել ակտիվ հովվական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև հոգևոր հովիվների բնակությունն իրենց խնամքին հանձնված համայնքներում: Այս առչությամբ, քննության առնելով առանձին պարագաներ, որոշվել է, որ որևիցե բացառություն չպետք է լինի:

Ժողովի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել վանքերի և եկեղեցիների պահպանման և հոգատարության խնդիրներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորն էր թեմակալներին` մասնավոր ուշադրություն դարձնել սրբավայրերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներին, որպեսզի որևէ կերպ չաղճատվի դրանց պատմական դիմագիծը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---