Բակո Սահակյանն ու Գարեգին Երկրորդը քննարկել են Արցախի հոգևոր կյանքին վերաբերող հարցեր

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Նախագահականից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին և Արցախի հոգևոր կյանքին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին համարել է հայոց անկախ պետականության և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարևոր հիմքերից մեկը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նախագահ Սահակյանին ծանոթացրել է նաև Մայր Աթոռում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, որոնք ըստ ամենայնի կնպաստեն եկեղեցու գործունեության արդյունավետության բարձրացմանը և մատաղ սերնդի դաստիարակությանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---