Բակո Սահակյանը ստացել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պատվո շքանշան

Բակո Սահակյանը ստացել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պատվո շքանշան

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան և մասնակցել բուհի գիտական խորհրդի ընդլայնված նիստին՝ նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին:

Նախագահականից հայտնում են, որ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Նախագահ Սահակյանին է հանձնել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պատվո շքանշանը և պատվավոր դոկտորի վկայականը: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նման գնահատանքի համար:

Իր խոսքում Նախագահն անդրադարձել է մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը, ներհայկական փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին և հեռանկարներին: Երկրի ղեկավարը կարևորել է նաև Արցախի բուհերի և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջև կապերի խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպման վերջում Բակո Սահակյանը պատասխանել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության կողմից բարձրացված հարցերին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---