«Ժառանգությունը» Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը28 սեպտեմբերի 2011 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցությունում հյուրընկալվել են Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության Արևելյան վերլուծական խմբի անդամ Ալան Պարֆիտը և Երևանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Գարեթ Վին Օուենը: Այս մասին հաղորդում են «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայությունից։ Բրիտանացի դիվանագետների խնդրանքով խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ներկայացրել է ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև «Ժառանգության» անելիքները հերթական ընտրական շրջափուլում: Սեպտեմբերի 26-ին Ստեփան Սաֆարյանը և Զարուհի Փոստանջյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել են ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի և դեսպանատան աշխատակցի հետ: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: «Ժառանգության» պատգամավորները նաև ներկայացրել են ներքին ու արտաքին քաղաքականության մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումները: Նախորդած շաբաթվա վերջին խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հանդիպել էր ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան դիվանագետի հետ և քննարկել խորհրդարանական ձևաչափով երկու երկրների համագործակցության խթանման հարցեր, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության անելիքները 2012-13թթ. հեռանկարում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |