ԱՄՆ-ում ձերբակալվել է Պենտագոնում և Կոնգրեսում պայթյունների նախապատրաստման կասկածյալը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ձերբակալվել է երկրի 26-ամյա քաղաքացի Ռեզվան Ֆերդեուսը, որին կասկածում են նրանում, որ նա ծրագրում էր հարձակում գործել Պենտագոնի և Կոնգրեսի շենքի վրա, հաղորդում է BBC-ն: Պայթուցիկով լցոնված, հեռակառավարվող ոչ մեծ ինքնաթիռների օգնությամբ նա պատրաստվում էր մի քանի պայթյուններ իրականացնել նշված թիրախներում:

Նրան մեղադրանքներ են ներկայացվել նաև «Ալ-Քայիդայի» հետ կապերի և ամերիկյան զինվորների վրա այդ կազմակերպության մարտիկների ծրագրած հարձակումներին նյութականապես աջակցելու մտադրությունների առթիվ:

Ամերիկյան իշխանությունները պնդում են, որ Բոստոնի Northeastern University-ի շրջանավարտ, կրթությամբ ֆիզիկոս Ֆերդեուսը հարձակումը ծրագրում էր 2010 թվականի սկզբից: Ֆերդեուսը ձերբակալվել է Բոստոնում ՀԴԲ գործակալների կողմից գաղտնի հետաքննություն անցկացնելուց հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---