Google-ը և Samsung-ը մի քանի օրից կարևոր հայտարարություն են անելու![]() 29 սեպտեմբերի 2011 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը լրագրողներին ուղարկել է հոկտեմբերի 11-ին Սան Դիեգոյում կայանալիք Samsung/Google միջոցառման հրավերներ։ Հրավերում որպես թեմա գրված է «նորություններ Android-ից»։ Այս մասին հայտնում է Android Police-ը։ Ենթադրվում է, որ միջոցառման ժամանակ ընկերությունները կներկայացնեն Android-ի նոր տարբերակով՝ Android Ice Cream Sandwich-ով աշխատող առաջին սարքը՝ Galaxy Nexus Prime հեռախոսը։ Ըստ լուրերի, Galaxy Nexus Prime-ը ունենալու է ual-core պրոցեսոր, 4.5 դյույմ էկրան և 4G ցանցին միանալու հնարավորություն։ Google-ի Nexus հեռախոսների շարքը, որը ներառում էր երկու մոդել՝ Nexus One և Nexus S, կլինեն առաջին հեռախոսները, որոնց հասանելի կլինի Ice Cream Sandwich թարմացումը։ Հնարավոր է նաև միջոցառման ժամանակ Samsung-ը ներկայացնի նաև այլ սարքեր, որոնց թվում կլինի Android-ով աշխատող Nexus պլանշետ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |