Գագիկ Մելիքյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը ոչ մի կերպ չի ազդի Հայաստանի քաղաքական դաշտի վրա![]() 29 սեպտեմբերի 2011 - 14:16 AMT PanARMENIAN.Net - 2013-ի նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կսատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «ՀՀԿ-ն իր թեկնածուն ունի նախագահական ընտրություններում և իր նախագահը, և կուսակցությունը պատրաստվում է ընտրությունների գնալ նախագահի իր թեկնածությամբ»,- ասել է նա: Մելիքյանը նշել է, որ դա արտացոլվել է նաև կոալիցիոն կուսակցությունների հուշագրում: Նա միաժամանակ հավելել է. «ՀՀԿ-ն ոչ իշխանամետ է, ոչ էլ նախագահամետ: ՀՀԿ-ն իշխանական և նախագահական կուսակցություն է և ունի իր ծրագրերը և նպատակները»: Ինչ վերաբերվում է նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրման հնարավորությանը, ապա, Մելիքյանի խոսքով, դա հնարավոր է: Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է դա ազդելու Հայաստանի քաղաքական դաշտի վրա, Մելիքյանը նշել է. «ոչ մի կերպ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |