Flickr-ը թողարկել է իր առաջին Android ծրագիրը![]() 29 սեպտեմբերի 2011 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Flickr ֆոտոհոսթինգ ծառայությունը թողարկել է իր առաջին ծրագիրը՝ նախատեսված Android հեռախոսների համար։ Ծրագրի միջոցով լուսանկարներ վերբեռնելիս հնարավոր է ավելացնել նկարների վայրը, թեման, թողնել մեկնաբանություններ, ընտրել խմբեր, կիսել վերբեռնած նկարները սոցիալական ցանցերում։ Flickr Android ծրագրով կարելի է վերբեռնել ոչ միայն նկարներ, այլև սլայդեր։ Այս ֆունկիցան կոչվում է Photo Session։ Եվ սա դեռ ամենը չէ։ Flickr Android ծրագրում առաջին անգամ կան ֆիլտրեր, որոնք կարելի է օգտագործել նկարելիս և ապա միայն նկարները վերբեռնել կայք։ Այս մասին հաղորդում է ReadWrietWeb-ը։ Flickr-ն ունի նաև iOS ծրագիր, սակայն ֆիլտրերը միայն Android ծրագրում են։ Ֆիլտրերով լուսանկարելու հայտի ծրագրերից Instagram է, որի նոր թարմացումը 2 շաբաթ առաջ թողարկվեց։ Սակայն Instagram-ն, ի տարբերություն Flickr-ի, չունի Android ծրագիր։ Flickr Android ծրագիրը կարելի է ներբեռնել Android Market-ից։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |