Disney ընկերությունը ստեղծել է հատուկ խաղալիք մեքենաներ iPad պլանշետի վրա խաղալու համար![]() 29 սեպտեմբերի 2011 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Disney ընկերությունը հայտնել է, որ ստեղծել է նոր խաղալիքների շարք, որոնք iPad պլանշետները դարձնում են ինտերակիվ խաղընկեր։ Խաղալիքները մեքենաների կերպարներ են՝ վերցված Pixar-ի «Մեքենաներ» մուլտֆիլմից։ Disney-ն այս խաղալիքների շարքն անվանել է Disney Appmates, որոնք վաճառքի կհանի յուրաքանչյուրը մոտ 20 դոլարով։ Այս մասին գրում է Mashable-ը։Յուրաքանչյուր խաղալիք-մեքենանյի տակի մասում տեղադրված են հատուկ նախագծված ճկուն սենսորներ։ Երբ մեքենան դրվում է iPad-ի վրա, այն հաղորդում է ծրագրին մեքենայի հերոսի մասին տեղեկություններ և թե էկրանի որ մասում է այն դրված։ Այնուհետև ծրագիրը ադապտանում է մեքենա-հերոսի դիրքին, ձայնին և բնավորությանը։ Հարց է ծագում՝ արդյո՞ք մեքենաները iPad-ի վրա խաղացնելիս չեն վնասի էկրանը։ Ինչպես ասում է Disney-ը, վնասել էկրանը բարդ կլինի, քանի որ սենսոները այնպես են նախագծված, որ չվնասեն էկրանը և բացի դրանից մեքենաները բավականին թեթև են, որպեսզի վնաս հասցնեն։ Խաղալիքների շարքի և ծրագրի սկզբնական թողարկումը աշխատելու է միայն iPad 2-ի վրա, քանի որ iPad 2-ի պրոցեսորը և հիշողությունը համապասխանում են ծրագրի պանաջներին, իսկ հետագա թողարկումները կաշխատեն նաև iPad 1-ի հետ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |