Աշոտ Մանուչարյան. Հայ ժողովուրդն ընթանում է հնարավոր ապստամբության ճանապարհով

Աշոտ Մանուչարյան. Հայ ժողովուրդն ընթանում է հնարավոր ապստամբության ճանապարհով

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը կորցրել է ժողովրդի վստահությունը, ինչպես նաև կորցրել է իշխանությունների հետ երկխոսություն հաստատելու հնարավորությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով, այսօր հայ ժողովուրդը գնում է հնարավոր ապստամբության ճանապարհով: Փորձագետի կարծիքով, Հայաստանում ապստամբություն կլինի, եթե այդ գործընթացը ղեկավարի այն ուժը, որը կարող է հաղթահարել սեփական խեղվածությունը:

Անդրադառնալով նրան, թե կարող է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն միավորել գործող նախագահ Սերժ Սարգսյանին և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը քիչ հավանական է համարել նման սցենարը, քանի որ, նրա կարծիքով, բոլոր երեք նախագահները շատ գործոններով կապված են միմյանց հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---