Ռաուլ դը Լուցենբերգեր. ԵՄ-ն շահագրգռված է շարունակել ու զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ![]() 29 սեպտեմբերի 2011 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Վարշավայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը լավ հնարավորություն է նախագծի անդամ երկրների պարտավորությունները հաստատելու, ինչպես նաև վերջին 2 տարում եվրաինտեգրման ոլորտում արձանագրած առաջընթացը ներկայացնելու համար: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը: Պատասխանելով գագաթաժողովի հնարավոր արդյունքների ու առավել գործնական քայլերի կիրառման հնարավորության մասին հարցին՝ Լուցենբերգերը մեջբերել է ԵՄ արտաքին կապերի գծով ԵՄ հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսքերն այն մասին, որ «Լեհաստանում բոլոր ջանքերը կգործադրվեն ցույց տալու համար արևելյան գործընկերներին, որ մեր շահերը համընկնում են»: Ըստ հանձնակատարի, քանի որ գործընկերության երկրները զարգացման տարբեր մակարդակ ունեն, ԵՄ դերը կայանում է այդ երկրներին գործնական աջակցություն ցուցաբերելու մեջ: «Իմ և Շտեֆան Ֆյուլեի ձեռնարկած միջոցներն ուղղված են մասնակից երկրների կողմից գործընկերության սկզբունքների ավելի խիստ կատարմանը: Դա նշանակում է ֆինանսավորման ավելացում, քաղաքական համագործակցության ամրապնդում, տնտեսական համագործակցության ընդլայնում, արդյունքում առավել կինտեգրվեն այն երկրները, որոնք ավելի շատ բարեփոխումներ են կատարել»,-ասել է Էշթոնը: Ըստ նրա, ԵՄ-ն ամեն ինչ կանի դրական արդյունքների հասնելու համար: Ինչպես ասել է Լուցենբերգերը, Վարշավյան գագաթաժողովը կուղղվի էներգետիկայի, տրանսպորտի ու գյուղատնտեսության ոլորտում պայմանավորվածությունների կատարմանը: «Ծրագիրը նաև ուշադրություն կհրավիրի եվրոպական այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են օրենքների պահպանումը, քաղաքացիական հանրության նշանակությունը եվրաինտեգրման ճանապարհին»,-ասել է առաքելության ղեկավարը: Լուցենբերգերը նշել է նաև, որ ԵՄ-ն ցանկանում է շարունակել համագործությունը Հայաստանի հետ և հուսով է հաջողության հասնել առևտրի ազատ գոտների ստեղծման ու մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման շուրջ բանակցություններում: «Հայաստանի ու ԵՄ հարաբերություններում լավ առաջընթաց է գրանցվել»,-ասել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |