Հայաստանի սպառողական շուկայում գներն աճել են 6,2 տոկոսով

PanARMENIAN.Net - 2011թ. սեպտեմբերին ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 6,2% գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 9,4%-ով, ոչ պարենային ապրանքներինը`3.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 2,2% հավելաճ: Այդ մասին հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

2011թ. հունվար-սեպտեմբերին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների հավելաճը կազմել է 108,5 %, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 112,8 %, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.1%, ծառայությունների սակագներինը՝ 104%:

Ամսական կտրվածքով սպառողական գների աճը կազմել է 0,8 տոկոս: Ընդ որում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 1,2 %, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,5 %, ծառայությունների սակագներինը՝ 0,1%:

0.4 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված համապատասխան ցուցանիշից (0.5%):

Մայրաքաղաքում սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0,9 տոկոսով, իսկ մյուս քաղաքներում՝ գներն աճել են 1,4-0,1 տոկոսով: Ամենաբարձ գնաճը գրանցվել է Թալին քաղաքում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---