Հոկտեմբերի 4-ին եվրոպացի պաշտոնյաները հերթական դիտարկումը կանցկացնեն Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում![]() 30 սեպտեմբերի 2011 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի ուղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/, Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/ և բարձր մակարդակի պլանավորման Խմբի ներկայացուցիչ Մայքլ Օ’Քոննորը /Իռլանդիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը /Հունգարիա/, ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև բարձր մակարդակի պլանավորման Խմբի ներկայացուցիչ Վլադիմիր Ռեզնիկովը /Ռուսաստանի Դաշնություն/: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |