Արմեն Իսրայելյան. Ադրբեջանը պետական մակարդակով խեղաթյուրում է պատմությունն իր ստեղծման օրից30 սեպտեմբերի 2011 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը պետական մակարդակով խեղաթյուրում է պատմությունն իր ստեղծման առաջին իսկ օրից: Այդ մասին հայտարարել է իրանագետ, փորձագետ Արմեն Իսրայելյանը Analitika.at.ua-ին տված հարցազրույցումԼ Ըստ նրա, տարիներ շարունակ ադրբեջանցիները հետևողականորեն խեղաթյուրում են Իրանի պատմությունը: «Օրինակ, Իրանի մի շարք հյուսիսային շրջաններ ադրբեջանական դասագրքերում ներկայացվում են որպես Ադրբեջանի մաս, ասվում է, թե իբր 500 տարի առաջ Իրանի Թավրիզի ու Արդեբիլի գավառները այն ժամանակվա Ադրբեջան պետության մաս են կազմել: Ադրբեջանի հիմնական նպատակն է պատմական Ատրպատական նահանգի անջատումն Իրանից»,-ասել է նա: Այդ համատեքստում հայ փորաձգետը նշել է, որ Իրանի միջնադարյան բանաստեղծներն ու անվանի պատմական դեմքերը ներկայացվում են որպես ադրբեջանցիներ: «Իրանի մտավորականությունը «Ադրբեջան» պետության ստեղծման առաջին իսկ օրվանից բազմիցս իր դժգոհությունն է հայտնել այն առնչությամբ, որ Օսմանյան Թուրքիան ստեղծեց արհեստական պետական կազմավորում՝ օգտագործելով Իրանի պատմական գավառներից մեկի անվանումը»,-ասել է Իսրայելյանը: «Պատմության խեղաթյուրմանն ուղղված Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Իրանում Ադրբեջանը սկսեցին անվանել Արրան, դրանով իսկ հասկացնելով պաշտոնական Բաքվին, որ այսուհետ նման քաղաքականությունը կոշտ հակազդեցության կարժանանա»,-ասել է նա, հայտնում է Analitika.at.ua.-ն: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |