Հայկական ընդդիմությունը բանակցությունների ճանապարհով իր պահանջների կատարման հնարավորությունը սպառված է համարում![]() ![]() PanARMENIAN.Net - ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը սեպտեմբերի 30-ին Երևանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտնել է, որ Հայ ազգային կոնգրեսը փոքր-ինչ կաշկանդված էր իր գործողություններում, քանի որ իշխանությունը որպես պատանդ էր պահում Կոնգրեսի ձերբակալված անդամներին: Այնուհետև ՀԱԿ-ը հույս ուներ իր պահանջների կատարմանը հասնել իշխանությունների հետ բանակցությունների ճանապարհով: «Սեպտեմբերի 30-ին այդ հնարավորությունը կարելի է սպառված համարել: Այժմ արդեն սպասելու պատճառներ չկան»,- ընդգծել է նա: Զուրաբյանը հավելել է, որ այժմ կարելի է այդ պահանջների կատարմանը հասնել համաժողովրդական ճնշման ճանապարհով: Նա հայտնել է նաև, որ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը խոչընդոտում էին հանրահավաքին մասնակցելու նպատակով ՀԱԿ-ի կողմնակիցների ժամանմանը Երևան: Նրա խոսքով, իշխանությունների այդ գործողությունները վկայում են այն մասին, որ «իշխող վարչակարգը միայն սվինների է հանդիպում և սարսափում սեփական ժողովրդից»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |