Այսօր տարեցների միջազգային օրն է

Այսօր տարեցների միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին աշխարհը նշում է տարեցների միջազգային օրը: Այդ առթիվ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել բոլոր տարեցներին՝ նշելով, որ հայերն ավանդաբար առանձնակի ջերմ վերաբերմունք են դրսևորել ծնողի, տարեցի նկատմամբ` իբրև ընտանիքի սյուն, իբրև սկիզբ, իբրև հայոց ազնվական տան պահապան:

«Արդեն տարիներ շարունակ մենք ևս հիշատակում ենք տոնը` մեծարելով մեր մայրերին ու հայրերին, տատիկներին ու պապիկներին: Բոլոր օրերը տոն են, երբ մեր կողքին են մեր մեծերը: Տարեցները մեր կառավարության, մասնավորապես` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում են: Հասկանալի է` նրանց սոցիալական պաշտպանվածության մակարդակն անմիջականորեն կախված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակից և դեռևս լիարժեք լուծված չեն տարեց մարդկանց բոլոր հիմնախնդիրները: Այս առումով մենք դեռ շատ անելիք ունենք: Մենք դեռ և միշտ պարտք ենք Ձեզ»,- գրել է նախարարը՝ նախարարության անձնակազմի և անձամբ իր անունից շնորհավորել Հայաստանի Հանրապետության բոլոր տարեցներին` մաղթելով առողջություն և բարեկեցիկ կյանք:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---