Նիկոլ Փաշինյան. Արտահերթ ընտրությունները Հայաստանում արդեն սկսվել են![]() ![]() PanARMENIAN.Net - ՀԱԿ ակտիվիստ, ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը բացեց հերթական հանրահավաքը: Իր ելույթում նա հայտնեց, որ գիշերը ոստիկանության հետ կապված միջադեպեր չեն եղել, հանրահավաքի մասնակիցներին միայն անձրևն է խանգարել: Փաշինյանն ասել է նաև, որ ոստիկանությունը խոչընդոտում է ՀԱԿ կողմնակիցների ժամանմանը Երևան: Ընդ որում նա տարակուսանք է հայտնել, որ մարդկանց դա զարմացնում է, քանի որ նրանք պետք է պատրաստ լինեին դրան ու որպես արդարացում չբերեին այդ փաստը: Կարծո՞ւմ եք Սերժ Սարգսյանը ձեր համար տաքսի էր պատվիրելու, որ դուք գայիք հանրահավաքի»,-ասել է նա: Փաշինյանը կոչ է արել մարդկանց ընտրություն կատարել սեփական բազմոցի ու Ազատության հրապարակի միջև: «Արտահերթ ընտրություններն արդեն սկսվել են»,-ասել է նա: Ինչպես նշել է Փաշինյանը, առավոտյան ընդդիմադիրները Ռավելի «Բոլերոյի» հնչյունների ներքո մաքրել են հրապարակը: Նա հեգնել է, թե այս անգամ իշխանությունները ներարկիչներ չեն նետում, սակայն, ըստ Փաշինյանի, իշխանությունները պայքարի նոր մեթոդ են որդեգրել՝ փակել են բոլոր մոտակա վճարովի ու անվճար արտաքնոցները: Երեկ ընդդիմության հանրահավաքի ժամանակ, որը վերածվել է շուրջօրյա նստացույցի, Լևոն Տեր-Պետրոսյանը հաղորդել է, որ նրանք մտադիր են հոկտեմբերի 1-ին շուրջօրյա նստացույցերի հետ միասին վերսկսել բանակցություններն իշխանությունների հետ, ինչպես նաև Մանուշակ Պետրոսյանին պատասխանատու նշանակել նախագահի աշխատակազմի հետ կապերի համար: «Մեկ շաբաթ անց մենք կորոշենք` դադարեցնել, թե շարունակել շուրջօրյա նստացույցերը»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |