Լևոն Տեր-Պետրոսյանի ցուգցվանգը![]() ![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ի հանրահավաքին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց կոնգրեսի կողմից Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ և նստացույցեր սկսելու մասին, քայլեր, որոնք ՀԱԿ կողմնակիցների մեծամասնությունը պահանջում էր ձեռնարկել դեռ գարնանը: Ինչո՞վ բացատրել հենց հիմա ՀԱԿ և նրա առաջնորդի կողմից ձեռնարկված քայլը: Այն, որ ժողովրդական «ինքնաբուխ որոշումից» հետո Ազատության հրապարակում «թփերում թաքնված ռոյալի» սկզբունքով վրաններ հայտնվեցին, վկայում է այն մասին, որ այդ քայլը ՀԱԿ-ում նախապես էին ծրագրել: Թեև ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ վերջին տարվա ընթացքում ցանկացած հանրահավաքի ժամանակ այդ վրանները բերվում էին և պատրաստ պահվում: Արմատական գործողություններ սկսելու մասին որոշումը կարելի է բացատրել այն անելանելի իրավիճակով, որում հայտնվել է ՀԱԿ-ն իր առաջնորդի գլխավորությամբ: Գարնան վերջում երկխոսության գնալով իշխանությունների հետ` Լևոն Տեր-Պետրոսյանը, որը սիրում է քաղաքական պայքարը համեմատել շախմատի պարտիայի հետ, ընկավ Սերժ Սարգսյանի թակարդը, որը ճակատագրի հեգնանքով նաև Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Կորցնելով իշխանության վրա ճնշում գործադրելու միակ միջոցը` բազմահազար հանրահավաքները, ՀԱԿ-ը դրա արդյունքում կորցրեց նաև Արևմուտքի աջակցությունը, որին երկրում հանգիստ ներքաղաքական իրավիճակի պայմաններում լիովին բավարարում է գործող նախագահը: Բացի դրանից, տարածաշրջանում Արևմուտքի համար կարևոր խնդիրների` ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում մոտեցումները բավական նման են: Ստեղծված իրավիճակում իր ավանդն ունեցավ օգոստոսի կեսերին ՀԱԿ ակտիվիստների ձերբակալությունը, երբ իր կտրուկ հայտարարություններով և այդ միջադեպի պատճառով իշխանությունների հետ երկխոսությունը դադարեցնելու հետևանքով կոնգրեսը սահմանափակեց մանևրելու իր հնարավորությունները: Անպես որ Տեր-Պետրոսյանը հիմա հայտնվել է ցուգցվանգի իրավիճակում: Մի կողմից ՀԱԿ պասիվությունը, իշխանությունների հետ կոշտ առճակատումից հրաժարվելը հանգեցնում է ՀԱԿ-ից ժողովրդի զանգվածների հիասթափությանը, մյուս կողմից, իշխանությունների հետ իրական առճակատման ուժ և պոտենցիալ ՀԱԿ-ը չունի: Ազատության հրապարակում մի քանի հազար ցուցարարներով ոչ միայն հեղափոխություն անել, այլ նաև իշխանություններին վախեցնել չի հաջողվի: Իսկ այդ ցուգցվանգին գումարվում է նաև հերթական ընտրությունների մոտենալու ցայտնոտը, որոնց հետ հաշտվել են և դրանց պատրաստվում են Հայաստանի մնացած քաղաքական ուժերը, բացի ՀԱԿ-ից, որի հիմնական պահանջն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումն է: Հայկ Խալաթյան / PanARMENIAN News ![]() ![]() Ցուգցվանգ Ցուգցվանգ` (գերմ. Zugzwang, Zug` քայլ, Zwang` ստիպում) շախմատում կամ շաշկիում դիրք, որի ժամանակ մրցակիցը ստիպված է ոչ ձեռնտու քայլ կատարել: Ցուգցվանգի դեպքում կողմերից մեկի մոտ կամ երկու կողմի մոտ (փոխադարձ ցուգցվանգ) շահեկան քայլեր չկան, և ցանկացած քայլ տանում է սեփական դիրքերի վատթարացման: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |