ՀԱԿ-ը հայտարարել է իր շուրջօրյա հանրահավաքը համաժողովրդական, քաղաքացիական ֆորում

ՀԱԿ-ը հայտարարել է իր շուրջօրյա հանրահավաքը համաժողովրդական, քաղաքացիական ֆորում

PanARMENIAN.Net - «Հիմք ընդունելով Հայ ազգային կոնգրեսի կողմից հռչակած որոշումների կայացման գործընթացում ժողովրդի մասնակցության սկզբունքը և հետապնդելով Հայաստանի ապագա զարգացումը յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունն ու պարտականությունը դարձնելու նպատակը, Հայ ազգային կոնգրեսը հռչակում է Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքը համաժողովրդական , քաղաքացիական ֆորում»,- այդ մասին ասվում է ՀԱԿ մամլո հաղորդագրությունում:

Ֆորումի նպատակներն են՝ մանրամասն և համակողմանի քննարկել և մշակել Հայաստանի հանրապետության զարգացման քաղաքականությունը՝ անդրադառնալով բոլոր ոլորտներին, հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցել նշված քաղաքականության մշակմանը, ձևավորել Հայաստանի ապագա զարգացման ընդհանրական հայեցակարգ, առավելագույնս օգտագործել հասարակության մեջ առկա ներուժը՝ հայեցակարգի մշակման և հանրայնացման գործում:

Ազատության հրապարակում 4 օր գործելու են ոլորտային խմբեր, որոնցից յուրաքանչյուրում կներկայացվեն Կոնգրեսի կողմից մշակված ծրագրերը և կնախաձեռնվի հանրային քննարկում: Կոնգրեսի մշակված ծրագրերից բացի կքննարկվեն ոլորտներին առնչվող կարևոր թեմաներ: Նշված ոլորտներն են ՝ առողջապահություն, արտաքին քաղաքականություն, բնապահպանություն, կրթություն և գիտություն, մշակույթ, պաշտպանություն, տնտեսություն:

Ներկայացումներն ու քննարկումներն անցկացվելու են ամեն օր 3-6-ը:

Զեկուցումների թեմաների և վայրերի մասին պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը փակցված կլինի Ազատության հրապարակի մամուլի կենտրոնի մոտ տեղադրված ցուցատախտակներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---