Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան խոստանում է ապահովել Լևոն Արոնյանի անվտանգությունը![]() 4 հոկտեմբերի 2011 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան մտադիր է հայտ ներկայացնել 2012թ. Ադրբեջանում շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշար անցկացնելու վերաբերյալ: Այդ հարցը քննարկվել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ նրա վերջրես Բաքու կատարած այցի ժամանակ, այդ մասին հայտնել է Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մահիր Մամեդովը: «Եթե մրցաշարին մասնակցի հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, նրան պետական մակարդակով կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ»,-Մամեդովին է մեջբերում navigator.az-ը: 2011թ. ադրբեջանական կողմը ևս մտադիր էր մրցաշարն իր մոտ անցկացնել, սակայն Արոնյանը հրաժարվեց Բաքվում խաղալ և մրցաշարը տեղափոխվեց Կազան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |