«Հազարամյակի մարտահրավեր»-ի փոխնախագահը տպավորված է Հայաստանում ծրագրի արդյունքներով

«Հազարամյակի մարտահրավեր»-ի փոխնախագահը տպավորված է Հայաստանում ծրագրի արդյունքներով

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) ՀՄՀ ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահ Փաթրիք Ֆայնին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն:

Ինչպես նշվում է Հայաստանի կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Տիգրան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար, բարձր է գնահատել 2006 թ. սեպտեմբերից մեկնարկած «ՀՄՀ-Հայաստան» 5-ամյա ծրագրի ընթացքը և արդյունքները: Վարչապետը, մասնավորապես, գոհունակությամբ է խոսել ծրագրի շրջանակում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ու հզորացման, գյուղատնտեսության զարգացման և ֆերմերների վերապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին և կարևորել ծրագրի դերը նոր մտածողության ձևավորման գործում:

Փաթրիք Ֆայնն իր հերթին նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում և տպավորված է Հայաստանով: Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին ՀՀ կառավարության կողմից կատարված լավ աշխատանքի համար:

Զրուցակիցները քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շարունակականության հեռանկարները:

«Հազարամյակի մարտահրավեր - Հայաստան» հնգամյա ծրագրի իրականացումը պաշտոնապես ավարտվեց 2011թ. սեպտեմբերի վերջին: Ծրագրի պաշտոնական ավարտի պահին «Հազարամյակի մարտահրավեր - Հայաստան» ծրագրի իրականացմանն ուղղված` կորպորացիայի գրանտի շրջանակում ներդրումները կազմեցին մոտ $177 մլն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---