«Ճանաչիր քո երկիրը» ՀԿ-ն «Չենք լռելու»-ի հետ միասին կպայքարի հանուն Գնդեվանքի փրկության

PanARMENIAN.Net - «Ճանաչիր քո երկիրը» հասարակական կազմակերպությունը միանում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության` Ջերմուկի հանքային ջրերի գործարանների և հանգստյան տների տերերին ուղղված` Գնդեվանքի փրկության հարցում միավորվելու խնդրանքին և սպասում նրանց պատասխանին:

ՀԿ-ն հայտնում է, որ այս տարվա հունիսի 12-ին կազմակերպության անդամները «Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիայի շրջանակներում այցելել էին Գնդեվանք և ազատել դրա շրջակա տարածքը կենցաղային աղբից: Այդ ժամանակ կազմակերպության անդամները մամուլում ահազանգել էին նաև սրբավայրի բարձիթողի վիճակի մասին, ինչը, սակայն, որևէ արձագանքի չէր արժանացել:

«Հուսով ենք, որ Ջերմուկի ձեռնարկատերերին ուղղված խնդրանքն անպատասխան չի մնա, և Գնդեվանքը կփրկվի կործանումից»,- նշված է ՀԿ տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---