Ռումինիան Կովկասն ու Միջին Ասիան համարում է իր էներգետիկ անվտանգության ապահովման գլխավոր տարածաշրջանը![]() 4 հոկտեմբերի 2011 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Ռումինիան շահագրգռված է զարգացնել Եվրամիության և ՆԱՏՕ-ի հարաբերությունները Արևելքում (աշխարհագրորեն) գտնվող իր գործընկերների հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Պրունարիուն: Ըստ նրա, քանի որ արդեն մշակվում է ԵՄ ընդհանուր քաղաքականություն, «մենք պետք է հետևենք այդ քաղաքականությանը»: Ինչ վերաբերում է հայ-ռումինական կապերին՝ ապա դիվանագետն ասել է, որ «ՀՀ անկախության հռչակումից ի վեր երկու երկրների նախագահները հանդիպել են 9 անգամ, որոնցից 7 անգամը՝ փոխադարձ այցերի ժամանակ»: Նա նաև նշել է, որ բազում հանդիպումներ են ունեցել երկու երկրների ԱԳ և ՊՆ ղեկավարները: Դեսպանը նշել է, որ էներգետիկ հարցերը շատ կարևոր են Ռումինիայի համար, ուստի Ռումինիան Կովկասն ու Միջին Ասիան համարում է իր էներգետիկ անվտանգության ապահովման գլխավոր տարածաշրջանը: Դեսպան Պրունարիուն նշել է, որ ԵՄ-ն ու ԵԽ-ն ուշադրություն են դարձնում մարդու իրավունքների խախտումներին բոլոր երկրներում , այդ թվում նաև Ադրբեջանում, անկախ էներգետիկ շահերից: Ըստ նրա, «ոչ ոք աչք չի փակում մարդու իրավունքների խախտման վրա էներգետիկայի պատճառով»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |