Ռումինիան Կովկասն ու Միջին Ասիան համարում է իր էներգետիկ անվտանգության ապահովման գլխավոր տարածաշրջանը

Ռումինիան Կովկասն ու Միջին Ասիան համարում է իր էներգետիկ անվտանգության ապահովման գլխավոր տարածաշրջանը

PanARMENIAN.Net - Ռումինիան շահագրգռված է զարգացնել Եվրամիության և ՆԱՏՕ-ի հարաբերությունները Արևելքում (աշխարհագրորեն) գտնվող իր գործընկերների հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Պրունարիուն: Ըստ նրա, քանի որ արդեն մշակվում է ԵՄ ընդհանուր քաղաքականություն, «մենք պետք է հետևենք այդ քաղաքականությանը»:

Ինչ վերաբերում է հայ-ռումինական կապերին՝ ապա դիվանագետն ասել է, որ «ՀՀ անկախության հռչակումից ի վեր երկու երկրների նախագահները հանդիպել են 9 անգամ, որոնցից 7 անգամը՝ փոխադարձ այցերի ժամանակ»: Նա նաև նշել է, որ բազում հանդիպումներ են ունեցել երկու երկրների ԱԳ և ՊՆ ղեկավարները:

Դեսպանը նշել է, որ էներգետիկ հարցերը շատ կարևոր են Ռումինիայի համար, ուստի Ռումինիան Կովկասն ու Միջին Ասիան համարում է իր էներգետիկ անվտանգության ապահովման գլխավոր տարածաշրջանը:

Դեսպան Պրունարիուն նշել է, որ ԵՄ-ն ու ԵԽ-ն ուշադրություն են դարձնում մարդու իրավունքների խախտումներին բոլոր երկրներում , այդ թվում նաև Ադրբեջանում, անկախ էներգետիկ շահերից: Ըստ նրա, «ոչ ոք աչք չի փակում մարդու իրավունքների խախտման վրա էներգետիկայի պատճառով»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---