Կարեն Կարապետյանը կարևորել է ուսուցիչների դերը ամուր պետության կայացման գործում

Կարեն Կարապետյանը կարևորել է ուսուցիչների դերը ամուր պետության կայացման գործում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Ուսուցչի օրվա առթիվ քաղաքապետարանում ընդունել է քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժների: Քաղաքապետարանից հայտնում են, որ շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին անշահախնդիր նվիրումի և այն աշխատանքի համար, որ նրանք երկար տարիներ ներդրել են երեխաների դաստիարակության գործում. «Վստահ եմ՝ չկա որևէ մեկը, ով չի գնահատոմ կրթության և գիտության դերն ու անհրաժեշտությունը: Եթե ուզում ենք ունենալ ամուր պետություն, պետք է ունենանք կրթված հասարակություն, և այս գործում ձեր դերը չափից շատ կարևոր է»:

Սովորողների դաստիարակության գործում ունեցած ավանդի համար քաղաքապետը պատվոգրեր է հանձնել 35 մանկավարժների, ովքեր օլիմպիադաներում հաղթանակած աշակերտների ուսուցիչներ են, ընթացիկ տարվա լավագույն ցուցանիշներով մանկապարտեզների դաստիարակներ, կրթական նոր մեթոդներով օրինակելի դասերի հեղինակներ:

Հանդիպման ընթացքում մանկավարժները գնահատել են քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին աջակցելու գործում, և հատկանշել են նախակրթարանների անվճար դառնալու սոցիալական կարևորությունը: Քաղաքապետը նշել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապերտեզիդ» արշավները առայժմ ամենաարդյունավետ միջոցն են կրթարանների խնդիրներին արագ արձագանքելու համար: Երկու կայքերի շնորհիվ ավելի քան 1 միլիարդ դրամ է ուղղվել մայրաքաղաքի դպրոցներին ու նախակրթական հաստատություններին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---