Հայաստանի նախագահը Դմիտրի Մեդվեդևին պարգևատրել է փառքի շքանշանով

Հայաստանի նախագահը Դմիտրի Մեդվեդևին պարգևատրել է փառքի շքանշանով

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 4-ի հրամանագրով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պարգևատրվել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---