Ադրբեջանցի դիպուկահարը հայկական բանակի երկու զինծառայողների է վիրավորել![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին` ժամը 12:50-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի դիպուկահար կրակից տարբեր աստիճանի հրազենային վիրավորում են ստացել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ Հենրիկ Խաչատրյանը (ծնված 1992թ., Ախուրյանի զինկոմիսարիատ) և Խաչատուր Սուքիասյանը (ծնված 1992թ., Մարտունու զինկոմիսարիատ): Կատարվում է հետաքննություն, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Նույն օրը` ժամը 17.00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող, 1987թ. ծնված Յուրի Սարգսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը: Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները "АК", "СВД", "Սև նետ", "Իստիգլալ", "ПК", "ДШК" զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 900 կրակոց: Բացի առաջնագծում տեղ գտած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից հակառակորդի օդային տարածքում նաև արձանագրվել են մարտական օդուժի ուսումնավարժական թռիչքներ: Չնայած ադրբեջանական կողմի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն մարտական հերթապահություն իրականացրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |