Արմեն Մարտիրոսյանը չի տեսնում այնպիսի պայմաններ, որոնք կարող են արտահերթ ընտրությունների հանգեցնել

Արմեն Մարտիրոսյանը չի տեսնում այնպիսի պայմաններ, որոնք կարող են արտահերթ ընտրությունների հանգեցնել

PanARMENIAN.Net - Ըստ «Ժառանգություն» ընդդիամդիր կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի, նրա կուսակցությունը միայն կողջուներ երկրում արտահերթ ընտրությունների անցկացոմը, սակայն, այժմ դրա համար անհրաժեշտ պայմաններ չի տեսնում: «Հայաստանում վաղուց արդեն արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն կա, սակայն, դրան հանգեցնող քաղաքական գործընթացները բացակայում են»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Մարտիրոսյանը նշել է նաև, որ արտահերթ ընտրությունների հնարավորություն կար գարնանը, սակայն, քանի որ ընդդիմությունը չկարողացավ միավորվել, դրանից օգտվել չհաջողվեց:

Սեպտեմբերի 30-ի երեկոյան ՀԱԿ հերթական հանրահավաքում որոշվեց շուրջօրյա հանրահավաքներ սկսել: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնեց հավաքվածներին, որ շուրջօրյա հանրահավաքներն ու նստացույցը կտևեն 7 օր: Այժմ ՀԱԿ-ը վրաններ է խփել Ազատության հրապարակում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---