Մնացական Չալիկյանը միանալու է SambaJan-ին գալիք լատինամերիկյան երաժշտության համերգին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին լատինամերիկյան երաժշտության համերգում ելույթ է ունենալու շվի նվագող Մնացական Չալիկյանը: Նա նվագակցելու է SambaJan խմբին:

Համերգը կայանալու է Հայ ավետարանչական կենտրոնի սրահում: Այնտեղ ելույթ է ունենալու Ֆաբիանո Բորժեսը՝ բրազիլական յոթ լարանի կիթառի վարպետը: Համերգը կազմակերպել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը:

Համերգի առաջին մասը նվիրված է արգենտինական և պերուական՝ (Chacarera, Marinera, Passacalle, և այլն), իսկ երկրորդը՝ բրազիլական (Choro, Samba, Bossa Nova, Baião, և այլն) երաժշտությանը: Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն բրազիլահայ կոմպոզիտոր Ռիկարդո Թակուչյանի ստեղծագործությունները:

Բորժեսը նաև հանդես կգա նոր երաժշտական խմբի՝ SambaJan-ի հետ, որը կներկայացվի հայ հանդիսատեսին համերգի շրջանակներում: Հայ և բրազիլացի երաժիշտները կկատարեն բրազիլական ավանդական երաժշտություն՝ Samba, Roda de Choro, և այլն, ինչպես նաև կփորձեն համատեղել հայկական և բրազիլական երաժշտության ռիթմերը: SambaJan խմբի կազմը հետևյալն է՝ Արմեն Աղաջյանյանը` դաշնամուր, Ֆլորիանո Ռեժիսը` հարվածային գործիքներ, Լուսինե Ազարյանը և Անուշ Բադալյանը` վոկալ: SambaJan-ի հյուրերն են՝ Պաբլո դո Կավակոն, cavaquinho և հարվածային գործիքներ նվագող, ինչպես նաև այլ բրազիլացի երաժիշտներ, որոնք անմոռանալի կդարձնեն համերգի երեկոն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---