Sony ընկերության ծառայությունները կրկին ենթարկվել են հաքերային հարձակումների![]() 12 հոկտեմբերի 2011 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Sony ընկերությունն արգելափակել է 93 000 օգտագործողների էջեր հաքերային հարձակումներից հետո, հաղորդում է Lenta.ru-ն։ Հոկտեմբերի 7-10-ն ընկած ժամանակահատվածում հաքերները փորձեր են կատարել մուտք գործել PlayStation Network-ի, Sony Entertainment Network-ի և Sony Online Entertainment-ի ծառայությունների օգտագործողների էջեր։ Նշվում է, որ հաքերներին հաջողվել է մուտք գործել 93 000 օգտագործողների 10%-ից ավելի քիչ էջեր, իսկ օգտագործողների կրեդիտային քարտերի տեղեկությունները այժմ անվտանգ են։ Օգտագործողները, փոխելով գաղտնաբառերը, կարող են արգելափակել իրենց հաշվետվությունները։ 2011-ի գարնանը Sony-ն մի քանի անգամ ենթարկվել է հարձակումների, որոնց արդյունքում ջարդել էին PlayStation Network-ի 100 միլիոն էջեր՝ գողանալով տեղեկություններ էլեկտրոնային հասցեների և բանկային հաշիվների վերաբերյալ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |