Կուսակցությունները դեմ են ընտրակաշառք վերցնողներին քրեական պատասխանատվության ենթարկելուն![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՅԴ, ՕԵԿ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները դեմ են կաշառք վերցնող ընտրողների համար քրեական պատասխանատվություն սահմանելուն: Այդ մասին նրանք հայտարարել են քննարկումների ժամանակ, որոնք նվիրված էին ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի կիրառման խնդիրներին: ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ շեշտը պետք է դնել կանխարգելիչ միջոցների վրա և կիրառել քրեական պատասխանատվություն միայն կաշառք տվողների հանդեպ, իսկ կաշառք վերցնողների հետ աշխատել այլ ուղղությամբ: Նա հավելել է, որ մի երկրւոմ, որտեղ բնակչության 35 տոկոսն ապրում է աղքատության շեմից ցածր, պետք է որոնել ընտրակաշառքի դեմ պայքարի այլ միջոցներ և համալիր լուծում տալ խնդրին, արմատախիլ անելով պատճառները, ոչ թե հանցագործության հետևանքները: Մինասյանը նաև նշել է, որ ՀՀ ՔՕ կան համապատասխան հոդվածներ, որոնք պատասխանատվություն են նախատեսում ընտրակաշառք առաջարկելու համար, սակայն իրականում, չեն կիրառվում: Իր հերթին, «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Մարզպետունի Մանուկյանը կարևորել է հարցի բարոյական կողմը և ընդգծել, որ կարիքից դրդված դրամ վերցնողին չի կարելի ասել, որ նա նույնքան մեղավոր է, որքան փող առաջարկողը: Դրանում նրան աջակցեց նաև «Ժառանգության» ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը: Քննարկումը կազմակերպել էր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI).աջակցությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |