«ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունն ամփոփել է իր 14-ամյա գործունեության արդյունքները

«ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունն ամփոփել է իր 14-ամյա գործունեության արդյունքները

PanARMENIAN.Net - «ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ-ի 14-ամյա գործունեության ընթացքում ամենակարևոր նվաճումը նրա գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը համարում է հաստատված հետադարձ կապը հաճախորդների հետ, որոնցից ընկերությունը ստանում է ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ: «Մենք ստանում ենք և շնորհակալություններ, և դժգոհություն, իսկ եթե հաճախորդը դժգոհություն է հայտնում քո աշխատանքից, նշանակում է, նա մտադիր է իր ճակատագիրը կապել ընկերության հետ և ակնկալում է նրա հետագա աճը»,-ասել է նա: Ընդ որում, Լևոն Ալթունյանը հավելել է, որ «14 տարին այն շրջանը չէ, երբ արդյունքներ են ամփոփում» այնուամենայնիվ, ընկերության աշխատակիցների թիվը 7-ից հասել է 146-ի, ընկերությունն ունի 1700 գործակալ:

Ըստ նրա, այս շրջանի ընթացքում ընկերությունը ղեկավարվում էր նոր տեխնոլոգիաների ներդրման սկզբունքով, առանց ռիսկի նոր գործոնների: Բացի այդ, ըստ ընկերության ղեկավարի, երկամյա անեկամուտ շրջանից հետո ընկերության բաժնետերերը բոլոր 12 տարիների ընթացքում հնարավորություն են ունեցել բաշխել դիվիդենդները:

Այսօրվա դրությամբ ընկերությունը տարբեր գնահատականներով 2-3-րդ տեղն է գրավում Հայաստանի ապահովագրական շուկայում: 2011թ. ընկերությունը 1,5 անգամ ավելացրել է իր ակտիվները, որոնք կազմում են 5,81 մլրդ դրամ: ԱՊՊԱ-ի գծով ապահովավճարները կազմել են 2,2 մլրդ դրամ, ինչը կազմում է ապահովագրական վճարումների ընդհանուր թվի 55 տոկոսը: Ընդ որում, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 1 մլրդ դրամ:

4  14.10.11 - “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ԱՓԲԸ գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի մամլո ասուլիսը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---