ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը կանցնի Երևանում հոկտեմբերի 28 և 29-ին

ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը կանցնի Երևանում հոկտեմբերի 28 և 29-ին

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը կանցնի Երևանում հոկտեմբերի 28-29-ին: Նման որոշումն ընդունվեց Խորհրդի անցած նիստի ժամանակ, որը կայացել էր մայիսի 18-19-ին Հելսինկիում (Ֆինլանդիա): Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թ. փետրվարի 14-ին միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման համար, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Խորհրդի անդամներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան և Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաև Լիտվան և Էստոնիան: Խորհրդում դիտորդի կարգավիճակ ունի Երկաթուղու աշխատողների և տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան:

Երևանյան նիստի ժամանակ Խորհրդի անդամները նախատեսում են, մասնավորապես, քննարկել անցած նիստի ընթացքում կայացված որոշումների կատարման ընթացքը, գնացքների երթեվեկության նորմատիվները 2012-2013 թթ. համար, երկաթուղային ադմինիստրացիանի միջև փոխադարձ հաշվարկների կարգը, ինչպես նաև միջազգային հաղորդակցությունում բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը:

Նշենք, որ երևանյան նիստի աշխատանքները ուղիղ եթերով հեռարձակվեկու են «ՀԿԵ» կայքէջում (http://www.ukzhd.am/55.html):

«Հայաստանի Հանրապետությունը հատուկ ուշադրություն է դարձնում երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը և դաշնակից պետությունների հետ երկաթուղային կապի հաստատմանը: Այս գործում հիմնական բեռը իր վրա է վերցրել ՀԿԵ-ն, որը հանդիսանում է համազգային տրանսպորտային ընկերություն, - նշում է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը: - Համոզված եմ, որ Խորհրդի նիստը Երևանում կլինի արդիական հարցերի քննարկման, երկաթգծի զարգացմանն ուղղված նոր լուծումների սահմանման, արդյունավետ համագործակցության հաստատման գերազանց հարթակ»:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---